ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

3. Ֆրենսիս Ֆուկույամա. Նարնջագույն հեղափոխությունների սխալների մասին

3. Ֆրենսիս Ֆուկույամա. Նարնջագույն հեղափոխությունների սխալների մասին
12.11.2016 | 11:45

(սկիզբը՝ այստեղ)

-Երբ լրագրողները մտնում են քաղաքականություն, դա դրակա՞ն է, թե՞ ոչ: Ես հարցնում եմ, որովհետև Դուք աջակցում եք որոշ լրագրողների ՈՒկրաինայում՝ Մուստաֆա Նայեմին ու Սերգեյ Լեշչենկոյին: Նրանք եկան այստեղ և Ձեր դասընթացն անցան Ստենֆորդում, ու Դուք նրանց խորհուրդ տվեցիք քաղաքականություն մտնել ու փորձել փոփոխություններ անել:
-Եթե երկիրն անցումային վիճակում է և փորձում է ժողովրդավարություն կառուցել, ինչպես ՈՒկրաինան Մայդանից հետո, կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարող են կողքից ներգործել քաղաքական գործընթացների վրա: Լրագրողներ Մուստաֆա Նայեմը և Սերգեյ Լեշչենոն սկզբում մտածում էին, որ հենց այդպես էլ անելու են: Բայց ես նրանց ասացի, որ նարնջագույն հեղափոխության մեծ սխալն էր, որ քաղաքացիական ակտիվիստները կառավարության ձևավորումը թողեցին կաշառված քաղաքական գործիչներին, որ չէին կարող արդարացնել ուկրաինացիների հույսերը: Հիմնականում այդ պատճառով նարնջագույն հեղափոխությունը տապալվեց: Ես կարծում եմ, որ այդպիսի անցումային պահերին քաղաքացիական ակտիվիստները պետք է մտնեն քաղաքականություն և իրականությունը փոխեն ներսից: Վերջին անգամ Մուստաֆային ես հանդիպեցի օգոստոսին, Լվովում: Նա մի քիչ հիասթափված էր, նրանք փորձեցին ոստիկանության բարեփոխում անցկացնել, բայց իրենց ցանկացածի պես չստացվեց: Նա ինձ ասաց, որ հիմա շատ ավելի լավ է հասկանում, թե ինչպես է աշխատում կառավարությունը: Նա իր պատրանքներն ուներ: Բայց դա անխուսափելի է՝ դա ճանաչողության և նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացի մասն է:
-Ինչպե՞ս են փոխվել Ձեր անձնական քաղաքական հայացքները ժամանակի հետ: Դուք պահպանողական էիք, Ռեյգանի խորհրդականը, բայց Կալիֆոռնիա փոխադրվելուց հետո դարձաք դեմոկրատ: Ինչո՞ւ:
-Ես նվազ պահպանողական դարձա 2000-ականներին, հիմնականում երկու պատճառով: Առաջին պատճառը պատերազմն էր Իրաքում: Ես կարծում եմ, որ այդ պատերազմը ԱՄՆ-ի մեծ սխալն էր: Երկրորդ պատճառը 2008-ի ֆինանսական ճգնաժամն էր: Այդ երկու իրադարձություններն էլ հետևանք էին պահպանողականների առաջադրած որոշակի գաղափարների: Պատերազմի դեպքում՝ ամերիկյան ուժի օգտագործման գաղափարն էր, ճգնաժամի պարագայում՝ ազատ, չվերահսկվող շուկայի գաղափարը: Այս երկու գաղափարներն էլ վիթխարի սխալների հանգեցրին և մեծ վնասներ տվեցին ԱՄՆ-ին: Ես ստիպված էի վերանայել իմ տեսակետները:
Իլոնա ՎԻՆՈԳՐԱԴՈՎԱ, BBC


Հ.Գ. Մարդիկ վերանայում են իրենց հայացքները, փոխում տեսակետները, նրանք որոնում են ճշմարտություն: Բայց այնքան հարաբերական է ճշմարտությունը: Պատմության վերջը չկայացավ՝ Ֆրենսիս Ֆուկույաման ինքը բացատրեց, որ պատմության վերջ ասելով ժամանակների վերջ նկատի չուներ, ընդամենը ԽՍՀՄ-ն էր փլուզվել ու նրան թվացել էր՝ հասարակարգի ավարտ: Նրա մտքով չի էլ անցնում, որ հասարակարգը վերականգնելու փորձեր են արվելու: Նա ապրում է իր գաղափարների աշխարհում, այդպես են քաղաքագետներն ու փիլիսոփաները՝ ստեղծում են տեսություններ ու տեղավորվում այդ տաքուկ աշխարհում, իրական աշխարհն ուր ուզում է՝ թող գնա: Երկրագունդը կլոր է՝ մի տեղ հանդիպելու են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ